871 դիտում
11:48 06-10-2014
Հոնգկոնգում գործնականում դադարել են բազմահազարանոց բողոքի ակցիաները
Հոնգկոնգում գործնականում դադարել են բազմահազարանոց բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել էին մոտ 10 օր առաջ: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:
Չնայած նրան, որ մի քանի հարյուր ցուցարարներ նախկինի նման գտնվում են փողոցներում՝ պաշտոնյաները սկսել են վերադառնալ Չինաստանի հատուկ վարչական շրջանի կառավարության շենք: Ցուցարարները երեկ համաձայնվել են վերացնել բարիկադների մի մասը, որոնք շրջափակում էին վարչական շենքի մուտքը:
Նման որոշում ընդունվել էր այն բանից հետո, ինչ Հոնգկոնգի կառավարության ղեկավար Լյան Չժենինը վերջնագիր էր ներկայացրել ցուցարարներին՝ խոստանալով, որ ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ, եթե ցուցարարները մինչև երկուշաբթի վերջ չդնեն բողոքի ակցիաներին:
Հոնգկոնգում բողոքի ակցիաները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին:
Նմանատիպ նյութեր
2311 դիտում
16:14 19-11-2016
Մալազիայում բազմահազարանոց բողոքի ցույցեր են. պահանջում են վարչապետի հրաժարականը
Այս բաժնից
1063 դիտում
22:24 14-01-2025
Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ–ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ
1213 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1252 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին