6067 դիտում
18:28 07-10-2014
Պուտինի ծննդյան տարեդարձը Չեչնիայում նշել են համաշխարհային ռեկորդ սահմանելով
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վստահեցնում է, որ Չեչնիան համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ «կենդանի» դրոշ ստեղծելով: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում.
«Այսօր Գռոզնիում սահմանվել է համաշխարհային նոր ռեկորդ՝ կենդանի պետական դրոշ ստեղծելով ու դրան մասնակցած անձանց թվով: Ռուսաստանի ու Չեչնիայի դրոշների երկարությունը գերազանցել է 2000 մետրը, այդ ակցիային մասնակցել է ավելի քան 100.000 մարդ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու շնորհավորել են նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ»:
Ընդգծվում է, որ ակցիայի մասնակիցները շարունակ վանկարկել են «Ռուսաստան» ու «Չեչնիա» բառերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գռոզնի քաղաքի կենտրոնում անցկացվել է երթ՝ ի պատիվ Պուտնինի ծննդյան օրվա: Վլադիմիր Պուտինն այսօր դառնում է 62 տարեկան:
Նմանատիպ նյութեր
2679 դիտում
10:15 16-08-2016
Սերգո Կարապետյանն իր ծննդյան տարեդարձը նշել է պաշտոնյաների նեղ շրջապատի հետ. «Ժողովուրդ»
4442 դիտում
23:56 13-06-2020
Այսօր Եղիսաբեթ 2-ը նշել է իր ծննդյան 94-րդ տարեդարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
853 դիտում
23:31 20-10-2024
Ուկրաինայի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա
1423 դիտում
23:02 20-10-2024
Ադրբեջանական բանակի սպա է մահացել
1057 դիտում
22:35 20-10-2024
Վրաստանի նախագահը միացել է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով ընթացող երթին