211652_close_icon
views-count1778 դիտում article-date 17:33 09-10-2014

ԱՄՆ-ում ոստիկանը 17 անգամ կրակել է դեռահասի ուղղությամբ

ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում 18-ամյա դեռահասին սպանած ոստիկանը նրա վրա կրակել է 17 անգամ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Դրա հետ մեկտեղ չի հաղորդվում, թե ոստիկանի արձակած կրակոցներից քանիսն են դիպել երիտասարդ աֆրոամերիկացի Վոնդերիտ Մայերս-կրտսերին:  Դեպքի վայրում հայտաբերվել ու առգրավվել է 9 միլիմետր տրամաչափի Ruger ատրճանակ, որից կրակել է դեռահասը: Սակայն սպանված դեռահասի զարմուհի Թոենա Մայերսը հայտարարել է, որ երիտասարդը զինված չի եղել: Նա հայտարարել է, որ այդ դեպքն իրեն հիշեցրել է Մայքլ Բրաունի հետ պատահածը՝ ընդգծելով, որ իր եղբոր ձեռքում եղել է բուտերբորդ, ինչն ընդունել են զենքի տեղ:  Ընդգծվում է, որ ոստիկանը, որի անունը չի հրապարակվում, այսօր Սենտ Լուսում որոշել է ստուգել երիտասարդի փաստաթղթերը, սակայն վերջինս փախուստի է դիմել: Սպան սկսել է հետապնդել նրան, ինչից հետո երիտասարդը սկսել է կրակել ոստիկանի վրա, ոստիկանն էլ պատասխան կրակ է բացել:  Սպանության վայրում հավաքված զայրացախծ ամբոխը կոտրել է ոստիկանի մեքենայի ապակիները՝ վանկարկելով. «Այս մարդասպան ոստիկանները պետք է հեռանան»: Այս միջադեպը գրավել է հասարակության ուշադրությունը, քանի որ օգոստոսին Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանը սպանել էր որոշակի տվյալներով անզեն, 18-ամյա Մայքլ Բրաունին, ինչից հետո տեղի էին ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ:

Նմանատիպ նյութեր