211652_close_icon
views-count11916 դիտում article-date 14:47 02-07-2022

ԱՄՆ-ում ոստիկանը 90 անգամ կրակել է անզեն սևամորթի ուղղությամբ. երկրում կրկին բողոքի ալիք է բարձրացել

Միացյալ Նահանգներում բողոքի նոր ալիք է բարձրացել Օհայո նահանգում ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու հերթական սպանության պատճառով։

Tass.ru-ի փոխանցմամբ՝ սևամորթ տղամարդուն ձերբակալելու ժամանակ ոստիկանները 90 փամփուշտ են արձակել վերջինիս ուղղությամբ։

Տեղի մամուլի տեղեկություններով՝ կասկածյալն անզեն է եղել։

Ներկա պահին ուսումնասիրվում է ոստիկանի կրծքավանդակին ամրացված տեսախցիկի ձայնագրությունը, ինչից հետո այն կհրապարակվի և պարզ կլինի՝ արդյո՞ք սպանվածը դիմադրել է, թե ոչ:
 

Նմանատիպ նյութեր