Ադրբեջանում հայրը գլխատել է իր դստերը
Ադրբեջանական haqqin.az-ը տեղեկացնում է, որ դաժան սպանություն է տեղի ունեցել Ադրբեջանի Բիլյասուվարի շրջանում. տեղի բնակիչներից մեկը գլխատել է իր դստերը:
Ըստ տեղեկությունների՝ Թոֆեդդին Հաջիևը ընտանեկան վեճի ժամանակ գլխատել է իր դստերը՝ Աիդա Հաջիևային: Թ. Հաջիևի դեմ քրեական գործ է հարուցվել: