ԱՄՆ-ը կարող է շաբաթներ անց ՌԴ-ի հետ բանակցություններ սկսել պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ
ԱՄՆ-ը կարող է առաջիկա շաբաթներին բանակցություններ սկսել Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների մեղմացման մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Թոնի Բլինկենը:
Նա հայտարարել է, որ իրենք ռուսական կողմից ակնկալում են, որ համաձայնագրի իրագործումը կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում, և եթե դա տեղի ունենա, ապա իրենք կարող են սկսել պատժամիջոցների վերացման գործընթացը:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ հակառակ դեպքում կխստացվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Բլինկենն անհրաժեշտ է համարել, որ ռուսական անձնակազմն ու տեխնիկան լքեն Ուկրաինան, որ սահմանը վերադարձվի ուկրաինական զորքերի վերահսկողության տակ, ինչպես նաև որ երկու կողմից կհաստատվեն բուֆերային գոտիներ: