211652_close_icon
views-count7475 դիտում article-date 15:52 11-10-2014

Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին այսօր կհանձնեն հարազատներին. հայրը ճանաչել է որդուն

Ադրբեջանի կողմից օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի դին, որը երեկ Ադրբեջանը հանձնել էր հայկական կողմին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կհանձնեն նրա ընտանիքի անդամներին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա ասաց, որ Կարենի հայրը ճանաչել է որդուն: Նշանակվել է նաեւ դատաբժշկական փորձաքննություն՝ ճշտելու համար՝ նա բռնության հետևանքո՞վ է մահացել, թե՞ ոչ: Հուղարկավորության օրը դեռ հստակեցված չէ: Ամենայն հավանականությամբ հուղարկավորությունը տեղի կուեննա հոկտեմբերի 13-ին: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անկախ միջնորդությամբ օգոստոսի 7-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի դին այսօր՝ հոկտեմբերի 10-ին վերադարձվել է Հայաստանի իշխանություններին: Տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Ավելի վաղ էլ [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետն ասել էր, որ Կարենն ամուսնացած չէր եւ զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքերով: Մեկ տարի առաջ ամուսնանալու նպատակով վերադարձել էր Ռուսաստանից: Նա օգոստոսի 7-ին ադրբեջանցիների կողմից գերի էր վերցվել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Չինարիի բնակիչները: Նրանց փոխանցմամբ, համագյուղացին սեր ուներ ալկոհոլային խմիչքի նկատմամբ եւ հավանաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել:

Նմանատիպ նյութեր