Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Ալյոնա Կուզնեցովան
Կյանքի 37-րդ տարում մահացել է ռուսական կինոյի հայտնի դերասանուհի Ալյոնա Կուզնեցովան: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ռուս դերասան և Կուզնեցովայի մտերիմ ընկեր Դենիս Մատրոսովը: Դերասանուհուն մահացած գտել են իր բնակարանում: Մահվան հանգամանքներն անհայտ են և կբացահայտվեն բժշկական փորձաքննությունից հետո:
Ա. Կուզնեցովան նկարահանվել էր «Սեր՝ անցյալից», «Հետք», «Կուլագինը և գործընկերները» սերիալներում, ինչպես նաև «Դուստրը» և «Լռությունն ունկնդրելիս» ֆիլմերում:
Նա ամուսնացած էր, ուներ փոքրիկ դուստր: