211652_close_icon
views-count1623 դիտում article-date 13:46 26-01-2015

Ռամզան Կադիրովը կոչ է արել հանգստանալ հայրենիքում

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին «միավորվել չարի դեմ» և Արևմուտքի կողմից աճող ճնշումների պայմաններում՝ հավատալ հայրենիքին: «Մեզ հանգստի համար Եվրոպան պետք չէ, դրա համար մենք ունենք բնության այնպիսի հրաշալի կլիմայական պայմաններ, որոնք շատ ավելի բարենպատ են, քան եվրոպականները: Բոլորին անհրաժեշտ է հավատալ հայրենիքին: Մենք ուժեղ և իմաստուն ազգային առաջնորդ ունենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նրանով մենք պետք է հպարտանանք, հավատանք նրան և թիկունք լինենք: Ես պատասխանատվությամբ հայտնում եմ՝ երբ մենք միասնական ենք ոչ ԱՄՆ-ն, ոչ Արևմուտքը մեզ չեն վախեցնի»,-գրել է նա իր Instagram-ի էջում:

Նմանատիպ նյութեր