211652_close_icon
views-count1361 դիտում article-date 18:45 21-10-2014

Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Կրեմլի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ երկու երկրների նախագահները քննարկել են գազի ոլորտում առկա տարաձայնությունները և փոխգործակցությանն առնչվող հարցեր: Բացի այդ, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները քննարկել են Դոնբասի իրավիճակը: «Հաստատվել է նաև Ուկրաինայի հյուսիս-արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև հրադադարաի ռեժիմի պահպանումը»,-ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր