6715 դիտում
15:16 26-10-2014
Վարչապետի ոտքը Լոռու մարզ խերով էր. մի քանի ժամում ծնվեց 6 տղա, 6 աղջիկ
[color=#CC0000]Shamshyan.com[/color]-ի տեղեկություններով այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ են եկել 12 երեխաներ:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծնվել է 6 աղջիկ եւ 6 տղա: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծննդատան վարիչ Արամ Ավալյանը հաստատեց տեղեկությունը եւ հայտնեց, որ երեխաներն էլ առողջ են: Ծննդատան մոտ հավաքված ամուսիններն ու բարեկամները
ֆոտոլրագրողին ասում էին. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ոտքը խերով էր, եկավ մեր մարզ, ըհը, 12 հրաշք երեխաներ պարգեւեցինք: Մնում է կառավարությունը մի քիչ թեթեւացնի մեր հոգսերը, եւ ինչպես լոռեցին է ասում՝ գնանք ԴԲԱ ԼԱՎԸ»:
Նմանատիպ նյութեր
91820 դիտում
11:25 04-01-2017
Հայաստանում 2017 թվականի 2-րդ աղջիկ երեխան ծնվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
901 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
784 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը