3195 դիտում
18:03 26-10-2014
Նանսենի զբոսայգին հիշեցնում է բաց թանգարան. Aravot.am
Նոր Նորքի առաջին զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում բացված Եկեղեցին, հարակից տարածքն իր երեսունից ավելի քանդակներով, խաչքարերով ու հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը հոկտեմբերի 12-ից այցելուների պակաս չեն զգում: Ի դեպ, միայն համալիրի բացման օրը զբոսայգում հավաքվել էր ավելի քան քսան հազար մարդ:
Aravot.am-ի տեսախցիկը դեռ չէր հասցրել որսալ կիրակի առավոտի պահերը, երբ, մեզ նկատելով, «Նանսեն» անունով աթոռներին նստած տարեց կանայք ասացին՝ «առանց մտածելու մենակ վատ բաներ եք գրում, մեկդ չի հարցնում, թե ճարտարապետն ով է, ինչ էր ուզում»: Երբ զրույցի բռնվեցի նրանց հետ, պարզվեց, որ տեղաբնակներ են, մոտակա շենքերի բնակիչներ, որոնց «հավատացրել» էին, թե զբոսայգում իրականացվող շինարարությունը հերթականներից է լինելու՝«սրճարանային»:
Ինչպես Արուս անունով մի տիկին ասաց, հիմա հաճույքով է կանգնում խաչքարերի, «Մայր» արձանի մոտ, որի ներքեւում գրված է Պարույր Սեւակի հայտնի տողերը: Այս հուշահամալիրում կան խաչքարեր, նվիրված ազատամարտիկներին, երկրաշարժի մեր զոհերին: «Հիշում ենք 1915-ը ու պահանջում» հուշաքանդակն էլ Հայոց Մեծ Եղեռնի 100- ամյակին էր նվիրված: Այս համալիրում Մաշտոցն է, Վարդան Մամիկոնյանը, Գրիգոր Լուսավորիչը: Այստեղ մտածել են հաշմանդամ այցելուների մասին էլ. համալիր ձգվող ճանապարհին թեքահարթակներ կան: Որպես տեղաբնակ՝ մասիվցի, զարմացած էի այգում այս ժամի այցելուների, հանգստացողների մեծ քանակից: Սրբատեղին մտահղացել եւ հասցրել են ավարտին ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանները:
Եվ սա բժիշկների առաջին գործը չէր:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2014/10/26/509847/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
12727 դիտում
22:22 12-10-2014
Քաղաքացիների հոսքը Ֆ. Նանսենի անվան թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի չի դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 2
1150 դիտում
12:59 23-02-2023
Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ թանգարան
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
787 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը