211652_close_icon
views-count2392 դիտում article-date 15:44 01-11-2014

Սեյրան Օհանյանը՝ ձմեռային զորակոչի մասին

Նախկին զորակոչերի ընթացքում եղել են թերություններ եւ բացթողումներ, որոնք հիմնականում տարբեր հանձնաժողովների աշխատանքների հետ են կապված եղել: Այս մասին այսօր ԵԿՄ վարչությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, դրանք հայտնաբերված փաստաթղթերի ոչ լիարժեք առկայությունն են, բժշկական գործընթացում որոշակի թերությունները, որովհետեւ արդեն հավաքակայանում բաշխման գործընթացը վիճակահանության միջոցով մաքսիմալ արդարություն է ապահովում: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ ձմեռային զորակոչը սկսվելու է հունվար ամսին, եւ դրա ընթացքում ապահովվելու է առավելագույն արդարություն: Այն եւս անցկացվելու է վիճակահանությամբ:

Նմանատիպ նյութեր