31336 դիտում
12:01 07-11-2014
Իր ծննդյան արարողությունը կիսատ թողնելով՝ ու՞ր էր շտապում ոստիկանապետը
Երեկ՝ նոյեմբերի 6-ին, 1-03 շտապ օգնության թիվ 6 ենթակայանի բուժանձնակազմը ահազանգով մեկնել է Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցք, որտեղ թիվ 1 տան դիմաց հայտնաբերվել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկների կանչով նշված վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում դատաբժիշկը զննելով դին՝ հայտնել է, որ նրա մարմնի կրծքավանդակի ձախ ներքևի մասում կա սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքի հետք և մահը վրա է հասել այդ հարվածից:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Մարգարյանի կողմից հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մինչ քննչական մարմինը, դատաբժիշկը դիահերձարանում դիակի զննման աշխատանքներ կկատարեին, Շենգավիթի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ ժամը 22:00-ին վիճաբանութուն է տեղի ունեցել սպանվածի և նույն փողոցի 1-ին տան բնակիչ, 25-ամյա Արթուր Ազատյանի միջև, իսկ սպանվածը հանդիսանում էր նույն փողոցի 3-րդ տան բնակիչ, 43-ամյա Անդրանիկ Պարսամյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն արհեստավոր էր, իսկ սպանությունը կատարողը՝ նախկինում 2 անգամ դատապարտված, և մինչ դանակահարելը նրանք իրար հետ խմելիս են եղել և կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ:
Ի դեպ, երեկ Շենգավիթի ոստիկանապետը դեպքի մասին տեղեկացել է իր ծննդյան արարողությունը նշելիս և այն կիսատ թողնելով՝ շտապել է սպանության վայր, որտեղ էլ որոշ ժամանակ անց սպանությունը բացահայտվել է:
Սպանությունը կատարողը հայտնաբերվել և ձերբակալվել է, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
Նմանատիպ նյութեր
9346 դիտում
10:23 26-10-2018
Զոռբայությունը շարունակվում է․ քաղաքապետարանում շտապում են ավարտել կիսատ գործերը․ «Փաստ»