211652_close_icon
views-count954 դիտում article-date 13:45 07-11-2014

Ֆրանսուա Օլանդը պատրաստ է հրաժարվել 2-րդ անգամ նախագահի իր թեկնածությունն առաջադրելուց

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆրանսիական TF-1 հեռուստաալիքի եթերում իր ղեկավարման 2,5 տարիներն ամփոփելիս հայտարարել է, որ պատրաստ է հաջորդ նախագահական ընտրություններում չառաջադրել իր թեկնածությունը, եթե իր կառավարությանը չհաջողվի նվազեցնել երկրում գործազրկության մակարդակը: «Եթե ինձ չհաջողվի մինչև իմ լիազորությունների ժամկետի ավարտն անել դա, ապա ինչպե՞ս կարող եմ 2017 թվականին կանգնել ֆրանսիացի ժողովրդի առաջ: Նրանք անտարբեր կլինեն և ճիշտ կանեն»,-ասել է Օլանդը: Նա հիշեցրել է, որ իր նախւնտրական քարոզարշավներից մեկում տված իր խոստումներից մեկը եղել է երկրում գործազրկության դեմ պայքարը և դա իր համար առաջնահերթություն է մնում:

Նմանատիպ նյութեր