Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելուց
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր թեկնածությունը չի առաջադրի 2017 թվականին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններում, հաղորդում է Interfax-ը։
Ելիսեյան պալատից TF1 հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման ժամանակ Օլանդն ասել է. «Ես որոշել եմ թեկնածու չլինել։ Այսօր գիտակցում են իմ դեմարշի ռիսկերը լայն աջակցություն չստանալու դեպքում»։
Նա պարզաբանել է, որ մտածում է ոչ թե իր անձի, այլ երկրի ապագայի մասին և միևնույն ժամանակ նշել է և իր կատարած սխալները, և հաջողությունները, որոնք խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ժամանակ։