«Իսլամական պետությունը» ցանկանում է միավորել Պակիստանի ահաբեկչական խմբավորումները
Այդ նպատակով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի խումբ անդամներ Պակիստանի արևմուտքում հանդիպել են «Ջունդուլլահ» ահաբեկչական խմբավորման անդամների հետ, հաղորդում է Associated Presse-ը:
Գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է այս շաբաթ Բելուջիստան նահանգում, որի նպատակը եղել է ԻԼԻՊ-ի ցանկությունը՝ տեսնելու, թե «ինչով է զբաղվում» «Ջունդուլլահը», ինչպես նաև Պակիստանում ահաբեկչական տարբեր խմբավորումները միավորելը:
«Ջունդուլլահ-ը» համարվում է պակիստանյան թալիբների մի ճյուղը: