Ահաբեկչական խմբավորումները լուրջ սպառնալիքներ են ստեղծում Իրանի և Քաթարի հարաբերությունների զարգացման համար
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Ռոուհանին հայտարարել է, որ տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումները լուրջ սպառնալիքներ են ստեղծում երկրների միջև հարաբերությունների զարգացման համար:
Ինչպես տեղեկացնում է «rg.ru»-ն, հղում անելով IRNA գործակալությանը, վերջինս նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները տառապում են ահաբեկչության պատճառով:
Իսկ Կատարի էմիրն իր հերթին նեշէլ է, որ թեև երկու երկրները տարակարծություններ ունեն մի շարք հարցերում, սակայն բարեկամական ու եղբայրական են: