1208 դիտում
19:09 12-11-2014
ԵԿՄ-ն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ հուշագիր է ստորագրել
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունն ընդլայնել է գործունեության դաշտը՝ համագործակցության հուշագրեր ստորագրելով պետական հաստատությունների հետ: Մասնավորապես, արդեն կա փաստաթղթային հիմքերի վրա դրված համագործակցություն՝ կրթության եւ գիտության եւ պաշտպանության նախարարությունների, արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ԵԿՄ վարչությունից տեղեկացավ, որ գործակցության հերթական հուշագիրն ստորագրվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ: Միջոցառումն անցել է երկրապահի ավանդույթների պահպանմամբ՝ նախ ծաղկադրում է կատարվել ԵԿՄ վարչության շենքում տեղադրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն:
Հուշագրի ստորագրման արարողությունը մեկնարկել է հայր Ահարոնի օրհնությամբ:
Գործակցության հուշագրի ստորագրումն իրենց խոսքում կարեւորել են ԵԿՄ առաջնորդն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը:
Ներածական խոսքերին հաջորդել է հուշագրի ստորագրումը:
ԵԿՄ-ակնները նշեցին, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ հուշագրի ստորագրումն անչափ կարեւոր է Երկրապահի կանոնադրական նպատակների իրագործման տեսանկյունից: Չէ՞ որ միության առաջնային խնդիրներից է զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական, իրավական, բարոյական խնդիրների կարգավորմանը նպաստելը, այս խավի ներկայացուցիչներին աշխատանքի տեղավորման հարցերում աջակցելը:
Նմանատիպ նյութեր
1361 դիտում
21:19 10-11-2021
Համագործակցության հուշագիր է ստորագրվել ԵՊՀ-ի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև
Այս բաժնից
772 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1111 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1618 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում