211652_close_icon
views-count1348 դիտում article-date 12:38 13-11-2014

ԼՂ հակամարտության ընդլայնումը ոչ մեկի շահերից չի բխում. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը [url=https://twitter.com/AmbJamesWarlick]Twitter[/url]-ում անդրադարձել է երեկ ադրբեջանական կողմից արձանագրված հրադադարի խախտմանը և հայկական ուղղաթիռի խոցմանը. «Լեռնային Ղարաբաղի հակամարության ընդլայնումը չի բխում ոչ մեկի շահերից: Կողմերը պետք է այսուհետ խուսափեն լարվածությունից և մերժեն պատերազմելու տաբերակը»: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Զոհվել է ուղղաթիռի անձնակազմի 3 անդամ: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է, որ հակառակորդը շարունակում է լարված պահել սահմանը կրակահերթով, ինչի պատճառով դեռևս հնարավոր չէ մոտենալ խոցված ուղղաթիռին:

Նմանատիպ նյութեր