Երազանքս կատարվեց. Ալվարո Մորատա
«Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան, ով Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Իսպանիա- Բելառուս (3:0) խաղում իր նորամուտը նշեց Իսպանիայի ազգային թիմի կազմում, չի թաքցրել իր ուրախությունը:
«Երազանքս կատարվեց: Ես լցված եմ հույզերով, խոսքեր չկան: Եթե անկեղծ, ապա ոչինչ չեմ կարող ասել իմ նորամուտի մասին»,- նշել է Մորատան: