211652_close_icon
views-count732 դիտում article-date 18:30 19-11-2014

Հայաստանի վարչապետն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ պատմականորեն ձեւավորվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ, եւ նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մեր ժողովուրդներն իրար են կապված դարավոր կապերով, ինչն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների, առեւտրատնտեսական կապերի, ռազմական եւ կրթամշակութային ոլորտներում առկա հարաբերությունների ամրապնդման եւ հետագա զարգացման համար», - նշել է կառավարության ղեկավարը: Յանակիս Օմիրուն բարձր է գնահատել հայ-կիպրական ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ համագործակցությունը եւ դինամիկ որակել այն՝ ընդգծելով, որ դրան մեծապես նպաստում է նաեւ կիպրահայ համայնքի գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Կիպրոսի իշխանությունների ցուցաբերած հարգալից եւ ջերմ վերաբերմունքի համար:

Նմանատիպ նյութեր