211652_close_icon
views-count799 դիտում article-date 23:32 19-06-2024

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին է ներկայացվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Անիտա Դեմիտրիուին։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի խոսնակին դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին լինելու և Հայաստանին ցուցաբերած աներկբա աջակցության համար, ինչը դրսևորվել է խորհրդարանի կողմից ընդունված մի շարք բանաձևերում, հայտարարություններում և Կիպրոսի խորհրդարանի նախագահի հայտարարություններում: ՀՀ դեսպանն ընդգծել է նաև այդ ջանքերում խոսնակի անձնական դերակատարությունը և հայտնել հայկական կողմի երախտագիտությունը:

Դեսպան Մկրտչյանը Անիտա Դեմիտրիուին է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակը, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերը և նախաձեռնությունները:

Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության և խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը երկկողմ հարաբերությունների խթանման և փոխաջակցության համատեքստում: 

Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։

Նմանատիպ նյութեր