950 դիտում
17:55 20-11-2014
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը
Ազգային ժողովը նոյեմբերի 20-ի նիստը սկսել է քվեարկություններով եւ ընդունել
նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնց թվում են
նաեւ հանրային հնչեղություն ստացած «Սահմանամերձ համայնքների սոցիալական
աջակցության մասին» եւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող
գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծերը, որոնք ընդունվել են
երկրորդ ընթերցումով: Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է «Անձնական տվյալների
պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
լրացումներ կատարելու մասին» եւ դրանցով պայմանավորված մի շարք օրենքներում
փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող եւ «Վարչարարության հիմունքների եւ
վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ
նախատեսող օրինագծերի փաթեթների ընդունումը:
Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «Սոցիալական աջակցության
մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
ԱԺ պատգամավոր Լեւոն Դոխոլյանն անդրադարձել է երկրում առկա սոցիալական
խնդիրներին, գործազրկությանը եւ այս համատեքստում կարեւորել սոցիալական
աջակցության ոլորտի իրական բարեփոխումները: ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը
կարծիք է հայտնել, որ օրինագիծը դեկլարատիվ բնույթ է կրում եւ նշել, որ իրենք
կողմնակից են սոցիալական բնագավառի խնդիրները թիրախավորված եւ հասցեական
լուծելու քաղաքականությանը:
Եզրափակիչ ելույթում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հակոբ Հակոբյանը նշել է, որ սոցիալական աջակցությունը համայնքային
ծառայություն է, եւ քաղաքացին սոցիալական պաշտպանվածությունը պետք է զգա իր
բնակավայրում: Նա կարեւորել է ինտեգրված սոցիալական ծառայությունների
տրամադրման համակարգի ներդրումը, որն առավել մատչելի կդարձնի քաղաքացու համար
սոցիալական ծառայությունից օգտվելը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ֆինանսական
համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», երրորդ
ընթերցմամբ՝ «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին»
օրենքների նախագծերը:
Սպառելով օրակարգը՝ արտահերթ նիստն ավարտել է աշխատանքը:
Քննարկված օրինագծերի քվեարկությունը, համաձայն ՀՀ վարչապետ Հովիկ
Աբրահամյանի՝ խորհրդարանին ուղղված գրության, կիրականացվի առաջիկա քառօրյա
նիստերի ընթացքում:
Նմանատիպ նյութեր
1599 դիտում
15:41 24-11-2015
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1149 դիտում
21:24 18-11-2014
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
4893 դիտում
12:01 13-02-2017
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ. չեղարկվել է ԱԺ արտահերթ նիստի մասին որոշումը
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը