211652_close_icon
views-count34026 դիտում article-date 20:08 06-12-2016

Աղվան Հովսեփյանի հրամանով Սիսիանի քննչական բաժինն ունի նոր պետ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հովսեփյանի հրամանով Արմեն Կավեյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից: Ա. Հովսեփյանի մեկ այլ հրամանով Ա. Կավեյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր