Ուկրաինան հրաժարվել է կանադական կործանիչներից
Ուկրաինան հրաժարվել է Կանադայի առաջարկած F-18 կործանիչներից, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Լեոնիդ Պոլյակովը:
Կանադան 20 կործանիչ էր առաջարկել, սակայն Ուկրաինան հրաժարվել է՝ հաշվի առնելով փոխադրման եւ օդաչուների վերապատրաստման ծախսերը:
Ներկայում ԱՄՆ-ի կողմից Կիեւին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակ է: