ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է երեխայի վրա
ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ոստիկանը կրակել է 12-ամյա տղայի վրա: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի հանգստի կենտրոնում:
Ոստիկանի խոսքով՝ նա երեխայի մոտ զենք է նկատել եւ կրակել նրա փորին, ինչից հետո տղան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինչ-որ մեկը զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ երեխայի մոտ զենք կա: Պարզվել է, որ տղան պնեվմատիկ ատրճանակ է պահել եւ հրաժարվել այն հանձնել ոստիկաններին: Այդ բանից հետո էլ հնչել է կրակոցը: