Հռոմի Պապն այսօր եռօրյա այցով Թուրքիա կժամանի
Եռօրյա այցով այսօր Թուրքիա է ժամանելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, Պապի օդանավը ժամը 14:00-ին վայրէջք պետք է կատարի Անկարայում: Օդանավակայանոից Պապը պատվիրակության հետ կուղևորվի Աթաթուրքի դամբարան, որից հետո հանդիպում կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այցի շրջանակներում սպասվում է նաև Հռոմի պապի և Թուրքիայի Կրոնների հարցերով վարչության նախագահ Մեհմեթ Գյորմեզի հանդիպումը:
Նոյեմբերի 29-ին Պապը կուղևորվի Ստամբուլ, որտեղ նախ կայցելի Սուրբ Սոֆիայի տաճարը, այնուհետ՝ Ստամբուլի կենտրոնական՝ Սուլթանահմեթ մզկիթ, Կաթոլիկ եկեղեցի և Ֆեներբախչե թաղամասում գտնվող հունական պատրիարքարանը: