Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տռեղեկություններով՝ Անգելա Մերկելը Ստամբուլում բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:
« Դավոսի (համաժողովին) մասնակցելուց հետո կանցլերը կուղեւորվի Ստամբուլ: Ուրբաթ օրն այնտեղ բանակցություններ կկայանան նախագահ Էրդողանի հետ», -այդ մասին հունվարի 17-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտնել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Գերմանիայի կանցլերը հանդիպում կունենա նաև գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: