Նիդերլանդներում սպիտակ արջը եռյակ է ծնել. տեսանյութ
Նիդերլանդների կենդանաբանական այգում «Ազատություն» անունով սպիտակ արջը երեք քոթոթ է ունեցել, որոնք առաջիկա ամիսներին հատուկ առանձնացված որջում կապրեն:
Այցելուները նրանց կարող են տեսնել վեբ-տեսախցիկի միջոցով:
Այգու աշխատակիցների խոսքով` մոր եւ ձագերի ինքնազգացողութունը լավ է: