2003 դիտում
16:55 28-11-2014
«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտվածներից երկուսի պատիժն ավելացնում են
«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի և Նորայր Հայրապետյանի դեմ հարուցված նոր քրեական գործի շրջանակներում դատախազ Նարեկ Թոփուզյանը պահանջել է յուրաքանչյուրի համար 1 ամսվա կալանք էլ սահմանել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին ամբաստանյալների հարազատները: Սակայն դատավճիռը կհրապարակվի ամբաստանյալների վերջին խոսքից հետո:
«Սա պարզապես տնաքանդություն է: Ի՞նչ բարոյական իրավունքով են նման պահանջ ներկայացնում, երբ 1 հոգու արարքի համար 6 հոգու 12 տարով ազատազրկել են»,- բորբոքված ավելացրին հարազատները:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Գարիկ Մարգարյանի և Նորայր Հայրապետյանի դեմ քրեական նոր գործ է հարուցվել 343 հոդվածի 2-րդ մասով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գարիկ Մարգարյանի մայրը` Նունե Մարգարյանը: «Անմեղ տեղը 12 տարվա ազատազրկման դատապարտեցին, հիմա էլ նոր քրեական գործ են հարուցել: Սա պարզապես անմարդկային վերաբերմունք է: Ու՞մ անմեղ տեղը 12 տարվա ազատազրկման դատապարտեին ու հլու հնազանդ կտաներ եւ չէր բորբոքվի»,- ասել էր Գ. Մարգարյանի մայրը:
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից էլ տեղեկացանք, որ Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014 թ. մարտի 24-ին ժամը 14.00-ից որպես ամբաստանյալ, մասնակցելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում թիվ ԵԱՆԴ /0078/01/12 քրեական գործով տեղի ունեցող դատական նիստին, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճռի հրապարակման ընթացքում ուղղակի դիտավորությամբ խաթարելով դատարանի բնականոն գործունեությունը դատարանի դատական նիստի ընթացքում նշված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցող փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: Հետեւաբար նրանց դեմ նոր քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 2-րդ մասով:
Նմանատիպ նյութեր
3667 դիտում
17:55 04-06-2014
«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտվածների հարազատները 5 տարվա ազատազրկում են պահանջում
Այս բաժնից
784 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
724 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
844 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին