211652_close_icon
views-count28549 դիտում article-date 19:11 01-12-2014

Արագածոտնի մարզում ՃՈ աշխատակիցները փրկել են ուկրաինացի ամուսինների կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Ապարան –Աշտարակ ավտոճանապարհի Մուղնի գյուղի վարչական տարածքում բեռնատար է կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Ուկրաինայի հանրապետության քաղաքացի, 46-ամյա Նիկոլայ Սմորգունը, վարելով «Իվեկո» մակնիշի AP 6034 CI համարանիշի ավտոմեքենան՝ կողաշրջվել է: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, Ուկրաինայի հանրապետության քաղաքացի, 37-ամյա Օքսանա Ռվանեցան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիականության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար՝ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Ավետիկ Մանուկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բեռնատարի վարորդ Ն. Սմորգունը ասում էր. «Մեքենաս բարձցված է շոկոլադի հումքով և կնոջս հետ տեղափոխում էինք Երևան: Կողաշրջված վայրից մի քանի կիլոմետր վերև մեքենայիս արգելակները խափանվեց, երևի տաքությունից, քանի որ ծուխ էր դուրս գալիս: Այդ ամենը նկատում են «Գայի» տղաները, ովքեր իրենց մեքենայով ձայնալուսային ազդանշանները միացնելով՝ իմ մեքենայի առջևով ինձ ուղեկցում էին անվտանգ տեղ, ընթացքում էլ բարձրախոսով համընթաց երթևեկող վարորդներին էին խնդրում, որպեսզի ճանապարհ տան և եթե «Գայի» այդ 2 ջահել տղերքը չլինեին՝ հնարավոր էր, վթարն ավելի ողբերգական լիներ: Կողաշրջվելուց հետո էլ նրանք չսպասելով փրկարարների , ոստիկանների ժամանմանը՝ ինձ ու կնոջս դուրս բերեցին ավտոմեքենայից: ֆոտոլրագրողը հայտնում է որ Ճանապարհային ոստիկանության այդ տեսուչները եղել են 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ի դասակի աշխատակիցներ Մհեր Հովհաննիսյանն ու Վաչե Մաղաքյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր