211652_close_icon
views-count2933 դիտում article-date 18:29 02-12-2014

Կկայանա «1-ին ուսանողական ալիք»-ի շնորհանդեսը, որին ներկա կլինի ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը

Ս.թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մեծ հանդիսասրահում (Նալբանդյան 128, 1-ին հարկ) կկայանա Առաջին ուսանողական ալիքի, Ուսանողական խորհրդի թարմացված պաշտոնական կայքի շնորհանդեսը, որին ներկա կգտնվեն ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այլ պատվավոր հյուրեր, դասախոսներ, ուսանողներ: Բացի վերոնշյալից` կկայանա նաև Վիքիպեդիան հայալեզու հոդվածներով հարստացնելու` «1-ը դարձնենք 100» նախագծի երկրորդ փուլի շնորհանդեսը: Ծրագրի շրջանակներում տնտեսագիտական համալսարանի ուսանողները համալրել են հայալեզու Վիքիպեդիան շուրջ 100 տնտեսագիտական հոդվածներով: Հավելենք, որ «Առաջին ուսանողական ալիքի» ստեղծումը հանդիսանում է առաջին նմանատիպ նախաձեռնությունը Հայաստանում: Ալիքը, որն իր առաջին քայլերը սկսել է դեռևս տարիներ առաջ, արդեն շուրջ 4 ամիս է, ինչ լուսաբանում է համալսարանական առօրյան, ներկայացնում է հաղորդումներ ու բարձրաձայնում ուսանողության խնդիրները: Ուսանողական խորհրդի պաշտոնական կայքէջը գործում է 2010 թվականից, իսկ աժմ կներկայանա այցելուներին դիզայներական նոր լուծումներով, ինֆորմացիայի ավելի լայն ծավալով և ստեղծարար մոտեցումներով: Նշենք, որ նախաձեռնությունն իրականացվում է ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Նմանատիպ նյութեր