211652_close_icon
views-count3537 դիտում article-date 13:19 13-02-2016

Չեմ մահացել /քաղաքականապես/ ու չեմ մահանալու Տիրոջ կամքով. Արմեն Աշոտյանը գնահատեց նաև ԿԳՆ նախարարի պաշտոնում իր աշխատանքը

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի շրջանակներում իր հրաժարականին, որն արդեն գրեթե հաստատված փաստ է, հայտարարեց, որ քննադատությունը միշտ ուղեկցում է գործող քաղաքական գործչին: «Բնական է, որ քաղաքական գործչի մասին լավը չեն խոսում, եթե բոլորիցս հեռու` նա մահացել է, ես չեմ մահացել և չեմ մահանալու քաղաքական դաշտում տեսանելի ապագայում, իհարկե, Տիրոջ կամքով»,-ասաց Արմեն Աշոտյանը` շնորհակալություն հայտնելով իրենց գնահատականների համար: Ա. Աշոտյանը նշեց, որ ոչ միայն միշտ պետք է պատրաստ լինել քաղաքական գործընթացների կիզակետում, այլ այդ շրջանակներում նոր էջ բացելուն է միտված: Անդարադառնալով ՀՀ Կրթության և գիտության նախարարի՝ իր 7-ամյա կենսագրությանը` նա այն գնահատեց որպես ծանր աշխատանքով ու խիտ գրված էջ, որը հարկավոր է թերթել: Եթե դա արվել է հոգեբանորեն, ապա իրավաբանորեն՝ ոչ, քանի դեռ ուժի մեջ չէ ՀՀ նախագահի` Արմեն Աշոտյանին ազատելու մասին հրամանագիրը:

Նմանատիպ նյութեր