Լեհական արտադրողը հրաժարվում է վաճառքից հանել նացիստական նշաններով խաղալիքները
Cobi Toys լեհական խաղալիքներ արտարող ընկերությունը թողարկել է խաղալիքների շարք՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմին: Խաղալիք-զինվորները գերմանական սվաստիկայի և նացիստական այլ նշաններով հագուստ են կրում:
Խանութների հաճախորդները իրենց վրդովմունքն են հայտնել խաղալիքների սիմվոլիկայի վերաբերյալ, սակայն արտադրողը մտադիր չէ այն վաճառքից հանել:
Ընկերության տնօրեն Ռոբերտ Պոդլեսի խոսքերով ՝ խաղալիքները ընդհամենը ուրախ ձևով կսովորեցնեն երեխաներին մեր պատմության անհերքելի մասը կազմած այդ շրջանի մասին, այդ պատճառով էլ ապագայում կշարունակվի նման խաղալիքների թողարկումը: