211652_close_icon
views-count9265 դիտում article-date 15:22 05-12-2014

26-ամյա հայ երիտասարդը հղի կնոջ հետ 4 օր սոված ու ծարավ ուկրաինական անցակետում է. հայրը լացակումած պատկան մարմիններին խնդրում է օգնել

26-ամյա Կարեն Հովսեփյանն իր հղի կնոջ հետ 4 օր է՝ սոված ու ծարավ գտնվում է ռուս-ուկրաինական սահմանային անցակետում:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում լացակումած պատմեց Կարենի հայրը` Վանաձորի բնակիչ, 45-ամյա Արթուր Հովսեփյանը եւ Հայաստանի պատկան մարմիններին խնդրեց օգնել: Կարենը նրա միակ որդին է: Հայրը պատմեց, որ 2009 թ-ից որդին մեկնել է Ռոստով՝ արտագնա աշխատանքի: Այս տարվա դեկտեմբերի 1-ին որդին հատել է Ուկրաինայի պետական սահմանը՝ վիզայի ժամկետը երկարաձգելու նպատակով: «Սակայն, երբ ցանկացել է հատել սահմանը եւ վերադառնալ Ռուսաստան, տեղի լիազոր մարմնի ներկայացուցիչները 5 տարով սահմանափակել են որդուս մուտքը Ռուսաստան: Այսինքն` այս ցրտին երեխաս հղի հարսիս հետ առանց որեւէ միջոցի ու բարեկամի մնացել է փողոցում»,- պատմեց Արթուր Հովսեփյանը: Կինը դիմել է տեղի դեսպանատուն և հայտնել, որ հղի է, սակայն այնտեղից պատասխանել են, որ դիմի հայկական կողմին: «Ոչ էլ դեպորտ են անում Հայաստան: Դիմեցի Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանին, ասաց, որ ինքը ոչինչ չի կարող անել: Բա քո քաղաքացին է, ո՞վ կարող է անել: Ասում է՝ ասեք, թող գնա Ղրիմ: Էդ Ղրիմն էլ նույն Ռուսաստանն ա»,- լացակումած պատմեց Կարենի հայրը: «Երեխաներս հիմա պատերազմի կիզակետում են: Ասում է՝ կամ բռնում, տանում, աշխատացնում են կամ էլ զենքը տալիս են ու ասում են՝ եկեք, հետներս կռվեք: Խնդրում եմ, երեխաներիս փրկեք: Օգնենք, որ ինչ-որ ձեւով վերադառնան Հայաստան »,- խնդրեց Արթուր Հովսեփյանը: Նրանց օգնության նպատակով կարող եք զանգահարել Արթուր Հովսեփյանի հետեւյալ հեռախոսահամարին` 098 42 52 08:

Նմանատիպ նյութեր