211652_close_icon
views-count1287 դիտում article-date 21:51 06-12-2014

Նիգերիայում ռուսական ինքնաթիռից զինամթերք են առգրավել

Նիգերիական ռազմական զորքերից հայտնել են, որ ռուսական բեռնատար ինքնաթիռից առգրավվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված զինամթերք: Ինքնաթիռը պետք է ուղևորվեր Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունից դեպի Չադ: Ինքնաթիռում եղել են ուղղաթիռներ, մեքենաներ և այլ ռազմական տեխնիկա, որը ինչպես հարկն է հայտարարագրված չի եղել: Ինքնաթիռը այժմ գտնվում է Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում: Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել:

Նմանատիպ նյութեր