1934 դիտում
23:47 09-12-2014
Պարգեւատրվել են «Գրաբարյան օրեր 2014» օլիմպիադայի հաղթողները
Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի արդյունքների ամփոփումը: Միջոցառումը օրհնությամբ բացեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը: Ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու աշակերտներ:
Այս տարի առաջին անգամ Արարատյան Հայրապետական թեմն իրականացրեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպվեց գրաբարի օլիմպիադա՝ գրավոր ու բանավոր փուլերով: Դպրոցներից ներկայացված հայտերով շուրջ 90 աշակերտ մասնակցեց օլիմպիադային: «Փյունիկ» հիմնադրամը լավագույն երեք աշակերտին և իրենց ուսուցիչներին պարգևատրեց համակարգիչներով ու պլանշետներով: Լավ արդյունք ցուցաբերած աշակերտներից 7-ը ստացան խրախուսական մրցանակներ:
Ծրագրի շրջանակում Երևանի բազմաթիվ ավագ դպրոցներում կազմակերպվեցին միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, ուսուցիչների ու աշակերտների ջանքերով՝ գրաբարի տեսադասընթացների ցուցադրություններ:
Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
18:56 08-12-2014
Տեղի կունենա «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի արդյունքների ամփոփումը
2334 դիտում
21:29 06-02-2015
Հայտնի են «Գեղամա ալիքներ» օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները
961 դիտում
18:42 20-05-2015
Հայտնի են «Ընթերցման» օլիմպիադայի հաղթողները
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
904 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում