211652_close_icon
views-count964 դիտում article-date 18:42 20-05-2015

Հայտնի են «Ընթերցման» օլիմպիադայի հաղթողները

Հայաստանի ազգային գրադարանում այսօր տեղի է ունեցել «Ընթերցման» օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 1-ին մրցանակին է արժանացել Վազգեն Հովհաննիսյանը /Երևան/, 2-րդ մրցանակին` Մարինա Բոյաջյանը /Երևան/, իսկ 3–րդ տեղը զբաղեցրել է Խաչիկ Նալբանդյանը /Տավուշի մարզ/: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Կազմապերպիչների խոսքով օլիմպիադայի հիմնական գաղափարը ընթերցող երեխային շրջապատի, միջավայրի, համայնքի հերոս դարձնելն է:

Նմանատիպ նյութեր