211652_close_icon
views-count2162 դիտում article-date 17:14 10-12-2014

Չեչնիայում այրել են ահաբեկիչների հարազատների տները

Չեչնիայի Յանդի գյուղում դիմակավորված անձիք այրել են ահաբեկիչների հարազատների մի քանի տուն: Ականատեսների վկայությամբ՝ նրանք բենզին են լցրել տների վրա, իսկ սեփականատերերին չեն թույլատրել տներից հանել անհրաժեշտ իրերը: Մի տան մեջ էլ ռումբ է գործի դրվել: Ավելի վաղ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել էր, որ դեկտեմբերի չորսին Գրոզնիում տեղի ունեցած բախումների մասնակից-ահաբեկիչների հարազատների տներն այրվելու են: Հիշեցնենք, որ բախումների հետեւանքով առնվազն 10 ոստիկան էր սպանվել:

Նմանատիպ նյութեր