211652_close_icon
views-count1327 դիտում article-date 22:40 23-12-2014

Չեչնիայում կրկին ահաբեկիչների հարազատների տներ են քանդել

Չեչնիայի հանրապետությունում քանդել են եւս հինգ ահաբեկիչների հարազատների տները: Ընդհանուր առմամբ դեռեւս 15 տուն է ոչնչացվել: Տների մի մասը հողին են հավասարեցրել, մի մասն էլ՝ այրել: Հիշեցնենք, որ նման հրաման էր արձակել նախագահ Ռամզան Քադիրովը՝ հայտարարելով, որ Գրոզնիում ոստիկանների սպանությունը կազմակերպած ահաբեկիչների ընտանիքների տները պետք է քանդվեն: Որոշման դեմ բողոքի ալիք է բարձրացել:

Նմանատիպ նյութեր