Հայտնի է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի անունը. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ երեկ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրևն է նշանակվել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը:
Այս պաշտոնը թափուր էր մնացել նախկին տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի մահվանից հետո:
Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնում Յուրի Ջավադյանի նշանակումը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. նա ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հայրն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։