211652_close_icon
views-count2179 դիտում article-date 20:13 10-12-2014

Նոր ռեկորդ. երգիծաբանը 86 ժամ անեկդոտ է պատմել. տեսանյութ

Կոլումբիացի երգիծաբանը գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում` 86 ժամ շարունակ անեկդոտ պատմելով: Մայրաքաղաք Բոգոտայի առեւտրի կենտրոնում Խոսե Օրդոնեսը հանդիսատեսին զվարճացրել է հինգշաբթի առավոտյան ժամը ութից մինչեւ երկուշաբթի գիշեր: Նրան թույլատրվել է հանգստանալ ժամը մեկ` հինգ րոպեով: Սա Օրդոնեսի 46-րդ համաշխարհային ռեկորդն է, որը բարեգործական նպատակ ունի: Հավաքվածների նվիրաբերած գումարներն ուղղվելու են երեխաների օգնության ֆոնդին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր