Ուկրաինայի արևելքում զոհերի թիվը հասել է 4,500-ի. ՄԱԿ
ՄԱԿ-ը Ուկրաինայի արևելքում զոհվածների մասին նոր տվյալներ է հրապարակել դեկտեմբերի 12-ին, հաղորդում է Ria Novposti-ն: ՄԱԿ-ի հումանիտար համակարգող հարցերով զեկույցում նշված է, որ զոհերի թիվը հասել է 4,634-ի:
Վերջին գնահատականներով՝ շուրջ 5.2 մլն մարդ ներկա պահին բնակվում է հակամարտության գոտում: Ներքին տեղահանվածների թիվը 542,000 արդ է, ևս 567,956 մարդ փախստականի կարգավիճակով բնակվում են այլ երկրներում: