ԱՄՆ հյուսիս-արևելքում և Կանադայում ռեկորդային ցրտերից զոհերի թիվը հասել է 21-ի
ԱՄՆ հյուսիս-արևելքում և Կանադայում ռեկորդային ցրտեր են: Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա, Տեխաս, Կենտուկի, Վիսկոնսին նահանգներում դրանք առավել ուժեղ են: Զոհերի թիվը հասել է 21-ի:
Օդերևութաբանները կարծում են, որ մոտ ժամանակներս եղանակը չի տաքանալու: Նրանց կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ հյուսիս-արևելյան հատվածում նոր փոթորիկ կլինի, որի հետևանքով եղանակն էլ ավելի կցրտի: Ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -30 աստիճան: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ցրտերի և ձյան պատճառով հետաձգվել է ավելի քան հազար ավիաթռիչք: Տասնյակ հազարավոր տներ առանց էլեկտրականության են մնացել ուժգին քամու պատճառով:
Փակվել են հարյուրավոր դպրոցներ: Էներգետիկ ընկերությունները բնակիչներին խորհուրդ են տալիս ջեռուցման անջատման դեպքում լքել իրենց տներն ու այլ ապաստան գտնել: Քաղաքներից շատերի փողոցները սառույցով են պատված:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ եղանակը կտաքանա միայն այս շաբաթվա կեսերին:
[url=https://jam-news.net/?p=79413&lang=hy]JAMNEWS[/url]