211652_close_icon
views-count2487 դիտում article-date 17:06 13-12-2014

Համաշխարհային օվկիանոսում 270.000 տոննա պոլիէթիլեն կա

ԱՄՆ-ի , Ֆրանսիայի , Չիլիի, Ավտսրալիայի և Նոր Զելանդիայի գիտնականների հաշվարկներով՝ Համաշխարհային օվկիանոսում մի քանի հազար տոննայի հասնող պոլիէթիլենային թափոն կա: Բնապահպանները վերջին 6 տարում մոլորակի տարբեր անկյուններում էկոհամակարգերի, օվկիանոսյան ջրերի ուսումնասիրություններ են կատարել և կազմել են պոլիէթիլենային թափոնների քարտեզը, որի ընդհանուր կշիռը կազմել է 270.000 տոննա: Հետազոտողները նշում են, որ խոսքը միայն այն թափոնների մասին է, որ գտնվում են ջրերի մակերեսին, մնում է գուշակել, թե ինչ քանակությամբ թափոն կա ընդերքում: Հատկանշական է, որ թափոնները ողջ երկրագնդով հավասարաչափ են տարածված, չնայած դրանց մեծ մասը արտանետվում է հյուսիսային կիսագնդում:

Նմանատիպ նյութեր