211652_close_icon
views-count2151 դիտում article-date 19:13 13-12-2014

Չկա այնպիսի ապրանք, որին փոխարինող չգտնենք Ռուսաստանում. Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ռուսաստանում կարելի է գտնել ներկրվող ցանկացած ապրանքին փոխարինող: Դրանում նա համոզվել է իր ծննդյան օրը՝ սեղանը գցելով բացառապես ռուսական արտադրության մթերքներով: «Ես կարող եմ ասել, որ չկա այնպիսի սպառման ապրանք, այնպիսի մթերք, որին հնարավոր չլինի փոխարինել Ռուսաստանում: Իմ ծննդյան օրը ես հրավիրել էի իմ ընկերներին, և սեղանին մատուցվել է բացառապես բոլոր հնարավոր ռուսական արտադրության մթերքներ»- ասել է նա: Նա նաև ավելացրել է, որ այդ ամենը շատ լավ է ստացվել:

Նմանատիպ նյութեր