211652_close_icon
views-count1419 դիտում article-date 12:50 18-12-2014

Համաշխարհային մտավոր խաղեր. Արոնյանը զբաղեցրել է 9-րդ տեղը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվել է Համաշխարհային մտավոր խաղերի շախմատային մրցաշարը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը խաղացված 5 տուրերից հետո բասկյան համակարգով մրցաշարում վաստակել է 5 միավոր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել 7.5 միավոր վաստակած Յան Նեպոմնյաշչին: Հիշեցնենք, որ Արոնյանը 4-րդ հորիզոնականն էր զբաղեցրել արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում: Խաղացված 5 տուրից հետո (10 խաղ)` 1. Նեպոմնյաշչի 7.5 2. Ռաջաբով 6 3. Վաշիե-Լագրավ 6 4. Մամեդյարով 6 5. Դոմինգես Պերես 5.5 6. Գրիշչուկ 5.5 7. Լեկո 5.5 8. Վան Հաո 5 [b]9. Արոնյան 5[/b] 10. Վոյտաշեկ 4.5 11. Պոնոմարյով 4.5 12. Վան Յու 4.5 13. Հարիկրիշնա 4 14. Գելֆանդ 4 15. Իվանչուկ 3.5 16. Բաքրո 3

Նմանատիպ նյութեր