Լիբիայում ծնված շուրջ 300,000 սիրիացի երեխա կարող է մնալ առանց քաղաքացիության
Daily Star-ը գրում է, որ Լիբիայում սիրիացի փախստական ընտանիքներում ծնված շուրջ 300 հազար երեխաներ գտնվում են իրավական անորոշության կարգավիճակում, քանի որ չունեն ինքնությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ:
Խնդիրն առկա է նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում, որտեղ ապաստան են գտել 3 մլն 300 հազարից ավելի սիրիացի փախստականներ:
Թերթը նշում է, որ առանց որևէ երկրի քաղաքացիության, ինքնությունը հաստատող որևէ փաստաթղթի փախստականը չունի ազգային պատկանելիություն, ինքնություն. նա չի կարող ոչ դպրոց հաճախել, ոչ էլ ամուսնանալ կամ աշխատանք գտնել: