Իսլամիստները հրթիռակոծել են Լիբիայի խոշորագույն նավթային տերմինալը
Լիբիական Էս-Սիդրայի խոշորագույն նավթային տերմինալն իսլամիստների կողմից հրթիռակոծության է ենթարկվել, հաղորդում է BBC-ն:
Գործակալությունը, հղում անելով երկրի ռազմական օղակին, նշում է, որ հրթիռակոծությունից հետո տերմինալի պահեստում հրդեհ է բռնկվել:
Միևնույն ժաանակ իսլամիստները ևս մեկ հարձակում են իրականացրել Լիբիայի Սիիրթ քաղաքում: Վերջիններս փորձել են զավթել քաղաքի էլեկտրոցանցը: Տեղի է ունեցել բախում ոստիկանների և գրոհայինների միջև: Նախնական տվյալներով՝ զոհվել է 19 զինվորական:
Լիբիայում 3 տարուց ավելի է, որ շարունակվում է զինված հակամարտությունը երկրի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիին գահընկեց անելուց հետո: